Ինչի ասես, դիմում են՝ զինծառայությունից խուսափելու համար. ծառայության ընթացքում ի՞նչ քայլի է դիմել 18-ամյա Ստեփանը՝ ծառայությունից ազատվելու համար
18-ամյա Ստեփան Ռուբենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ Ն զորամասի զինծառայող, դրսևորել է հիվանդության սիմուլացիա, որը հանգեցրել է նրա կողմից զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: