Թուրքիայի նախապայմանն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն
Փետրվարի 24-ին Բաքվում կանցկացվի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ համատեղ 10-րդ նիստը։ Այդ նպատակով Բաքվում է գտնվում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին՝ նշելով, որ Թուրքիայում անցկացված նախորդ նիստից հետո տարածաշրջանում տեղի են ունեցել կարևոր զարգացումներ և փոփոխություններ։
Օքթայն ընդծգել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և համաձայնության են եկել TRIPP ծրագրի շուրջ, որը հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք»։
Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրն արդեն սկսվել է՝ թուրք պատգամավորն ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման սկսումն իր հետ բերում է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մեկնարկ։ Թուրքիայի նախապայմանն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն»։
Օքթայի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա նաև Վրաստանի վրա:
«Վրաստանը հիմնական երթուղիներից մեկն է, որը թե՛ երկաթուղով, և թե՛ ավտոմոբիլային ճանապարհով Թուրքիան կապում է Ադրբեջանի և թյուրքական աշխարհի հետ»,-ասել է նա։
Թուրք պատգամավորը նաև շեշտել է, որ Հարավային Կովկասում ձեռք բերված խաղաղությունը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա, ուստիել, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը։