211652_close_icon

«Մարդ լինելը» պետություն ունենալու նախապայմանն է. aravot.am

views-count1119 դիտում article-date 10:56 19-11-2021
Aravot.am-ը գրում է. Մի քանի օր առաջ առեւանգվել էր երիտասարդ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը: 10-15 սեւ հագնված, առանց համազգեստի անձինք նրան տարան ոստիկանություն: «Պաշտոնական» պատճառը Հովհաննեսի ֆեյսբուքյան գրառումն էր, որով նա իբր ուզում էր «զավթել իշխանությունը» (այդպիսի հայտարարություններ Փաշինյանը, ընդդիմադիրի կարգավիճակով, ամեն օր էր անում):

Ոչ պաշտոնական պատճառը նրա հեղինակած եւ վերջերս ցուցադրված «Մարդ էղի» ֆիլմն է: Այնպես չէ, որ ինձ դուր են գալիս ռեժիսորի բոլոր գրառումներն ու տեսակետները, բայց դա, իհարկե, այս պարագայում կարեւոր չէ:

Տվյալ դեպքում չեմ ուզում խոսել նաեւ իշխանություն բռնաճնշումների մասին, որոնք կիրառվում են «պաշտոնական» կարծիքին ընդդիմացողների դեմ՝ 30 տարում դրանով Հայաստանում ոչ մեկի չես զարմացնի: Խոսքս իմ համերկրացիների լուրջ հիվանդության մասին է, որը, ցավոք, դրսեւորվում է այդ նույն տասնամյակների ընթացքում մեր ազգաբնակչության մեծամասնության կողմից: Այդ հիվանդությունը էմպատիայի, ուրիշի ցավը վերապրելու ունակության բացակայությունն է:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր