211652_close_icon
views-count25261 դիտում article-date 20:49 04-10-2018

Վրաերթ Կոտայքի մարզում. 27–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 61–ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16: 40-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Դանիելյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի նախկին հատուկ դպրոցին հարակից ճանապարհին Mercedes մակնիշի 50 GG 303 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 61-ամյա Ուստիան Սարոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Վթարի վայրում հետաքննչական աշխատանքներ են կատարել նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահե Հարությունյանն ու Հակոբ Սողոյանը: Փաստի առթիվ Հ. Սողոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Բալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր