Քրիստոսի արձանի ստեղծման ճանապարհը շարունակաբար փաստագրվում է. բացվել է «Մենք մասնակից ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը
Հատիսի գագաթին կառուցվող Քրիստոսի արձանի ստեղծման ճանապարհը շարունակաբար փաստագրվում է, և այսօր այդ պատմությունը ներկայացվում է հանրությանը։ Այս մասին տեղականում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։
«Բացվել է «Մենք մասնակից ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կարելի է տեսնել արձանի կառուցման ամբողջ ընթացքը՝ հիմնարկեքի արարողությունից մինչև մեր օրեր։
Ազգային և պատմական այս նախաձեռնության կյանքի կոչմանը մասնակցել են հազարավոր հայրենակիցներ՝ Հայաստանից և Սփյուռքից։
Մենք բացում ենք պատմության նոր էջ՝ վստահ և արժանապատիվ քայլերով»,-նշվում է հայտարարության մեջ։ Կից հրապարակվել է նաև տեսանյութ։