211652_close_icon

«Փոքրիկ խմբակը» իմ տեղեկատվությունը կեղծ է համարում, նրանք պարտվել են ՀԷՑ-ի հարցում․ Ղազինյան

views-count796 դիտում article-date 22:20 20-02-2026
ՀԷՑ-ի նախկին գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանը տեսանյութ է հրապարակել՝ կոչով դիմելով լրագրողներին․

««Փոքրիկ խմբակը» իմ կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է համարում, հաշվի առնելով, որ իրենք պարտվել են ՀԷՑ-ի հարցում, լրագրողներին խնդրում եմ ասուլիսին տալ հետևյալ հարցերը՝

1.Ձեր կողմից նշանակված պաշտոնյաները տեղեկացրե՞լ են ձեզ, որ ՀԷՑ-ի կողմից տրամադրված վարկերը չեն մտնում սակագնի մեջ,

2. Ինչ նպատակով չի կատարվել ընդունում-հանձնում նախկին ղեկավարների հետ,

3. Հայտարարելով, որ գնում եք ՀԷՑ՝ հանուն ՀՀ-ի, ինչո՞ւ եք դուք մինչև այսօր ստանում ձեր նախկին պաշտոնի յոթապատիկ աշխատավարձը»։

Նմանատիպ նյութեր