211652_close_icon

Հայաստանը կարող է միանալ Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համագործակցությանը. Բայրաքթար

views-count463 դիտում article-date 19:45 20-02-2026
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ ոչ միայն քաղաքական երկխոսության, այլև տնտեսական համագործակցության զարգացման վրա։ Դրա մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նա նշել է, որ Անկարան աջակցում է հարաբերությունների կարգավորմանը հատկապես տնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից։

Ըստ նախարարի՝ Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցության մասնակից։ Բայրաքթարն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է նաև տնտեսական շփումների կարգավորում և փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծում։

«Ըստ էության, հարաբերությունների կարգավորումը ենթադրում է նաև տնտեսական հարաբերությունների կարգավորում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորություններն այդ ուղղությամբ։ Հուսով եմ՝ այդ գործընթացը կշարունակվի ի շահ բոլոր կողմերի»,- ասել է թուրք նախարարը։

Նմանատիպ նյութեր