Հայաստանը չի կարող միանալ ԵՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցնելու տարբերակին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չորս երկրներից երեքի` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ Աստանայում նախատեսված հանդիպումը երեկ, ի վերջո, տեղի է ունեցել: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանն այս հանդիպմանը չի հրավիրվել: Հանդիպումն ի սկզբանե ծրագրված էր մարտի 13-ին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ այն մեկ շաբաթով հետաձգվել էր: Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը ուշագրավ հայտարարություն է արել:
«Մենք մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք շարունակել արժութային քաղաքականության համակարգումը: Կարծում ենք, որ ժամանակն է խոսել արժութային միության ձևավորման հնարավորության մասին»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Նշենք, որ արժութային միության ստեղծումը մեկ ընդհանուր արժույթի անցնելու ճանապարհին կլինի առաջին քայլը:
Եվ հենց այս հայտարարությունը պարզաբանում է նաև հարցը, թե Սերժ Սարգսյանին այս հանդիպմանը ինչու չեն հրավիրել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի արժույթը` դրամը, սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Ուստի ԵՏՄ շրջանակներում ընդհանուր մեկ արժույթի անցնելու տարբերակին Հայաստանը, գոնե առայժմ, չի կարող միանալ (Սահմանադրության փոփոխություններում առնվազն նման դրույթ էլ պետք է ներառվի): Բայց հանրության կողմից վերաբերմունքը միանշանակ կլինի բացասական: Բայց արդյո՞ք իրականում Ս. Սարգսյանի հրավերը «մոռանալու» պատճառը հենց այդ էր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։