ՌԴ–ում ՀՀ դեսպանը Մոսկվայի մարզպետի հետ խոսել է համատեղ ծրագրերի մասին
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը համատեղ ծրարգրերի իրականացման շուրջ մտքեր է փոխանակել Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոսկվայի մարզի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջտարածաշրջանային համագործակցության խորացման հեռանկարները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արսենյանը կարևորել է փոխադարձ ներդրումային նախագծերի իրականացման անհրաժեշտությունը։
Վորոբյովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ապահովել քննարկված հարցերի շուրջ ակտիվ համագործակցություն։