Քննարկվել է երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովման խնդիրը․ ՄԻՊ-ն այցելել է Շիրակի մարզ
Փետրվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։
Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են մարզպետի և ՄԻՊ աշխատակազմերի ներկայացուցիչները:
Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, սոցիալ-տնտեսական հիմնահարցեր, ինչպես նաև ընդգծվել դրանց համակարգային լուծումների կարևորությունը։
Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովմանը և անօթևանության խնդրին, թափառող կենդանիների խնդրին, խոսքի ազատության երաշխավորմանը և ատելության խոսքի տարածման կանխմանը, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացման ապահովմանը։
Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է պետական և տեղական մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը՝ նշելով. «Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության կարևոր ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների իրացման պատշաճ համակարգի ապահովումը կարևոր պայման է արդար և հարգալից հասարակություն կառուցելու համար»։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցերը մարզեր կրում են շարունակական բնույթ։