211652_close_icon

Խաղամոլությունը Հայաստանում աճել է, ամսական շուրջ 30 միլիարդի խաղադրույք է արվել․ Առաքելյան

views-count1009 դիտում article-date 21:17 19-02-2026
 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Վերջին տարիներին խաղամոլությունը Հայաստանում աճել է բառացիորեն երկրաչափական պրոգրեսիայով։ Խաղամոլությունը այսօր վերածվել է զանգվածային երևույթի։ Մեր երկրում ամսական շուրջ 30 միլիարդ դրամի խաղադրույք է արվում։ Սա պարզապես թիվ չէ․ սա լուրջ ահազանգ է։

Խաղադրույքների անսահմանափակ աճը հատկապես ազդում է երիտասարդների վրա՝ ձևավորելով արագ շահույթի վտանգավոր մշակույթ, որտեղ աշխատանքը, կրթությունը և հետևողական զարգացումը մղվում են երկրորդ պլան։ Երբ հաջողությունը ներկայացվում է որպես պատահական շահում, խաթարվում է արժեքային համակարգը։ Սա երկարաժամկետ սպառնալիք է պետության համար։

Եթե չենք ցանկանում, որ խաղամոլությունը դառնա լուռ համաճարակ, անհրաժեշտ է անհապաղ, համակարգային և հետևողական արձագանք։ Լուծումը մեկն է. Հայաստանում պետք է արգելվի բուքմեյքերական գործունեությունը, պետք է արգելվեն խաղադրույքները։

Հակառակ դեպքում մենք վտանգում ենք մեր հասարակության ապագան»։

Նմանատիպ նյութեր