3127 դիտում
09:22 25-03-2014
Խաղադրույք կատարելուց և տանուլ տալուց հետո ինքնասպան է եղել․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Մարտի 19-ին Հրազդանի կիրճում` Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդ դի էր հայտնաբերվել։ Զալիկո Լուլուկյանը Ջավախքից էր, սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 3-րդ կուրսում։ Ինքնասպանության լուրը ցնցել է Ջալիկոյի ընկերներին և ողջ ջավախքահայությանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների 21-ամյա Զալիկո Լուլուկյանը աշխատել է «Տոտո գեյմինգ» բուքմեյքերական ընկերությունում։ Վերջինս խաղադրույք է կատարել և տանուլ տվել 2000 ԱՄՆ դոլարի չափով գումար, որից հետո երիտասարդը ինքնասպանություն է գործել։ Սակայն համացանցում շրջանառվում է այն վարկածը, որ ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դրդել են դրան։
Մեզ տեղեկացրեցին, որ Զալիկոյի խնդիրների մասին տեղյակ չեն նաև նրա ծնողները, անգամ հարազատ եղբոր հետ չի կիսվել այդ մասին։ Զալիկոյի ընտանիքը սոցիալապես ապահովված չէ։
«Տոտո գեյմինգ» բուքմեյքերական ընկերությունում Զալիկոյի աշխատելու և խաղադրույք կատարելու մասին փորձեցինք ճշտել ընկերության գրասենյակից։ Հատկանշական է, որ մեր զանգահարած բաժիններից հայտնում էին, թե իբրև չեն ճանաչում Զալիկո Լուլուկյանին և երբեք. չեն լսել դեպքի մասին։ Ընկերության մարքեթինգի բաժնից Դավիթ անունով աշխատակիցը հորդորեց, որ գրավոր նամակ ուղարկենք ընկերություն՝ փոստային ծառայության միջոցով, որպեսզի տնօրինությունը պատասխանի, իսկ սպասարկող բաժնի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ անմիջապես կհաղորդի տնօրինությանը, որպեսզի կապվեն մեզ հետ։ Սակայն երեկվա դրությամբ մեկնաբանություններ ստանալ այդպես էլ մեզ չհաջողեց, ընկերությունից էլ մեզ չզանգահարեցին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
17039 դիտում
19:27 20-03-2014
Պոլիտեխնիկի ուսանողն, ըստ տեղեկությունների խոշոր գումար տանուլ տալուց հետո, Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել
Այս բաժնից
700 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
553 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1072 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ