60608 դիտում
14:30 02-03-2024
Արտակարգ դեպք՝ Երևանի կենտրոնում. կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հսկայական պատը փլուզվել ու թափվել է բնակչի ավտոմեքենայի վրա. վնասվել է գազախողովակը, սկսվել է գազի արտահոսք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանուկ Աբեղյան 5 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակի հարևանությամբ բնակվող բնակչի քարե պարիսպը փլուզվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մոտ 50 մետր երկարությամբ 7 մետր բարձրությամբ պատը փլուզվել և թափվել է բնակչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև գազախողովակը, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ»-ի, «Տրանսգազ»-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ»-ի ներկայացուցիչները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շինարարությունում կառուցապատողը Հրանուշ Ամիրյանն է, շինարարության թույլտվությունը տրվել է 2023 թվականի դեկտեմբերի 26-ին, որտեղ պետք է կառուցվի բազմաբնակարան էլիտար շենք։ Հեղինակային հսկողությունը իրականացնում է «Ճարտարապետական արվեստանոց ԶԱԱՐՏ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը իրականացնում է «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ն, իսկ կապալառուն «Գրին կոնստրակշն ՍՊԸ»-ն է։
Թե ով է փոխհատուցելու բնակչի կրած վնասը, դեռևս հայտնի չէ։
Երջանիկ պատահականություն է նաև այն, որ փլուզումից րոպեներ առաջ նշված հատվածում աշխատանքեր են կատարելիս եղել շինարարները, ովքեր ընդմիջում անելու նպատակով դուրս են եկել շինհրապարակից ու տեղի է ունեցել փլուզումը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)