211652_close_icon

Երևանի մետրոպոլիտենում մուտքի և ելքի հին դռները փոխարինվել են նորերով

views-count943 դիտում article-date 12:54 18-02-2026
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ կարևոր բարելավում է իրականացվել։

Կառավարության ֆինանսավորմամբ ավարտվել է մուտքի և ելքի հին դռների փոխարինումը նորերով, որոնք նախատեսված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։

Մետրոպոլիտենի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր փոխարինվել է 135 դուռ։

«Նախորդ անգամ դռները նորացվել էին դեռևս 2010 թվականին։ Մենք շարունակում ենք քայլ առ քայլ բարելավել մետրոպոլիտենի պայմանները՝ ստեղծելով ավելի հարմար, անվտանգ և ժամանակակից միջավայր բոլոր ուղևորների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր