211652_close_icon

ՀՀ ԱՆ պարզաբանումը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ

views-count895 դիտում article-date 19:35 17-02-2026
 ՀՀ առողջապահության նախարարությունը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել․

«Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:  Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է:

Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար: Վաղվա ընթացքում կազմակերպությունների ֆինանսավորումը կբացվի նաև ապահովագրության մասով:

Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր