211652_close_icon
views-count1345 դիտում article-date 13:10 14-02-2026

Ձմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Այսօր՝ փետրվարի 14-ին, Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։

Մրցումային ութերորդ օրը մրցազպարեզ դուրս կգա Հայաստանի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, որը հանդես կգա հսկա ոլորավայրէջք մարզաձևում։ Հարությունյանի մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 13:00-ին։

Նշենք, որ Հարություն Հարությունյանը երկու օր անց՝ փետրվարի 16-ին, կմասնակցի նաև ոլորավայրէջք մրցաձևերին։

Նմանատիպ նյութեր