211652_close_icon

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջև դրամաշնորհային պայմանագիր է կնքվել

views-count463 դիտում article-date 10:19 14-02-2026
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կֆինանսավորվեն Հայաստանի պարա աթլետիկայի, պարա փաուերլիֆթինգի, պարա սեղանի թենիսի և անվասայլակով բասկետբոլի Հայաստանի առաջնությունները։  Այս մասին հայտնում է Պարալիմնիկ կոմիտեի մամլո ծառայությունը։

Հատկացված միջոցների հաշվին կիրականացվի նաև հավաքական թիմերի մասնակցությունը հետևյալ 4 միջազգային մրցաշարերին՝

1.Պարա փաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնություն, Թբիլիսի

2.Պարա սեղանի թենիսի միջազգային առաջնություն, Օստրավա

3.Պարա կանոեի Եվրոպայի առաջնություն, Մոնտեմոր-Օ-Վելյո

4.Պարա աթլետիկայի միջազգային առաջնություն, Նոթվիլ

Նշված 8 միջոցառումների կազմակերպման և մասնակցության ապահովման համար կհատկացվի ընդհանուր 21․037․810 դրամ։

Նմանատիպ նյութեր