211652_close_icon

Նախկին նախագահներին չես մարսում, քանի որ քո «կիրթ և կառուցողական գործընկեր» Ադրբեջանի ղեկավարներին նրանք հաղթել են․ Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին

views-count367 դիտում article-date 22:26 13-02-2026
 «Հերիք չէ՞, դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին»,-գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը.

«Թե բա՝ հունիսի 8-ին շարունակվելու է այն ընթացքը, որն ընդհատվել է 374թ. Պապ թագավորի սպանությամբ։ Պապ թագավորը Ձիրավի ճակատամարտ է հաղթել։ Դու ի՞նչ ես արել, բացի Արցախ հանձնելուց։ Հերիք, բոլ է խեղաթյուրես հայ ժողովրդի հերոսական պատմությունը։ Պապի սպանությունից հետո հայ ժողովուրդը Վռամշապուհ արքայի, Սահակ Պարթև կաթողիկոսի առաջնորդությամբ ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հրաշքով հայոց այբուբեն է ստեղծել։ 451-ին Սուրբ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ Ավարայրի ճակատամարտ է տեղի ունեցել։ Էլ չեմ խոսում 484-ին Վահան Մամիկոնյանի շնորհիվ Նվարսակի հայանպաստ հաշտության մասին։ Մի ամբողջ Բագրատունյաց թագավորության շրջանի վրա ես ստվեր գցում դու՝ Նիկոլ։ Այսինքն,  Աշոտ Երկաթ, Աշոտ Ողորմած ու Գագիկ 1-ին հե՞չ քեզ համար։ Անիի վերելք, հետագայում՝  Զաքարյան եղբայրների առաջնորդությամբ Անի մայրաքաղաքի ու Հայաստանի մեծ մասի ազատագրումը՝ հե՞չ։ 

Հայ ազգը հաղթանակներ ունեցել է ու էլի է ունենալու։ Սարդարապատ, Բաշ-Ապարան,Ղարաքիլիսա ու Լեռնայաստան … 1988-ի ազգային զարթոնք ու Արցախյան առաջին հերոսամարտի հաղթանակ։ 2016-ի Ապրիլյանի հաղթանակ…

Դու՝ ու՞ր, էդ հաղթանակ կերտողներն՝ ուր։ Նախկին նախագահներին չես մարսում, քանի որ քո «կիրթ և կառուցողական գործընկեր» Ադրբեջանի ղեկավարներին հաղթել են։ Լավ իմացիր, դու պարտության խորհրդանիշ ես, ու վերջ։

Հայկը չի պարտվելու ոսոխ բելին…»։

Նմանատիպ նյութեր