211652_close_icon

Վաղուց հայտնի է, որ Փաշինանը կարմիր գծեր չունի. «կիրթ ու կառուցողական» Ալիևը ամեն ինչ բացահայտում է, վեր հանում իսկությունը

views-count3796 դիտում article-date 12:36 20-07-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանը ու նրա սազանդարները փորձում են Հայաստանի բնակիչներին խաբել Սյունիքով միջանցքի հարցում, «կիրթ ու կառուցողական» Իլհամ Ալիևը ամեն ինչ բացահայտում է, վեր հանում իսկությունը։

Ալիևը հայտարարել է․ «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չի լինի որևէ օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք Ադրբեջանի մեկ մասից մյուսը։ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ, քանի որ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի»։

Նիկոլ Փաշինյանը սկզբից հայտարարում էր, որ Սյունիքով միջանցքը իրենց համար կարմիր գիծ է, սակայն վաղուց հայտնի է, որ նա կարմիր գծեր չունի։

 

Նմանատիպ նյութեր