ՀՀ-ն գտնվում է աշխարհի ամենաապահով երկրների ցանկում, 193 երկրի շարքում 13-րդն է. ՆԳ նախարար
World Travel Index-ի՝ ճամփորդության համար որպես ապահով երկիր ցուցանիշով՝ ՀՀ-ն աշխարհի ամենաապահով երկրների ցանկում է, 193 երկրի շարքում 13-րդ տեղում է: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Ներքին անվտանգության մասով իրավիճակը գնահատում եմ ոչ թե իմ զգացողությունից ելնելով, այլ ռեալ փաստական տվյալներով: Պատահական չէ, որ ես նշեցի՝ ներքին անվտանգության առումով դրական պատկեր ունենք, որովհետև 2025 թվականին կատարված հանցագործությունների թիվը վերլուծելով՝ մենք տեսնում ենք, որ ունենք 3.2 տոկոսով նվազում: Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 1,739-ով՝ 23.2 տոկոսով:
Կարևոր եմ համարում այն ցուցանիշի հանրայնացումը, որ նվազել են դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը: Բնականաբար, մենք չենք բավարարվում ունեցածով, վիճակագրությունը մեզ ցույց է տալիս հասկանալ, թե արդյոք անցած տարվա որոշումները արտացոլվել են պրակտիկայում:
Վերլուծելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ նախարարությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ կենտրոնանում ենք ներմուծման և արտադրության շղթայի վրա, որպեսզի մեծ խմբաքանակներ դուրս բերենք շրջանառությունից, ու հետագայում մանր չափերի դեպքեր չունենանք: Մեզ վիճակագրական պատկերը պետք է թույլ տա անդադար գնահատելու մեր որոշումների արդյունավետությունը:
Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մասով՝ 42.2 տոկոսով ավել զենք է առգրավված, ինչը կրկին ավելի շատ է անցած տարվա նկատմամբ: Ես դեռ հեռու եմ մեր աշխատանքները դրական գնահատելուց, պիտի աշխատենք հանցագործությունների թիվը նվազեցնելու համար»,- նշել է նա: