Մեզ խաբեցին, պահեստի պայթյունի զոհերի հարազատների կարգավիճակի հարցը չլուծեցին․ Նժդեհ Իսկանդարյան
«2023-ի սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի պահեստի պայթյունի զոհերի հարազատների կարգավիճակի խնդիրը դեռևս չի լուծվել, այդ ընտանիքները բազմաթիվ սոցիալական խնդիրների են այսօր բախվում, որոնք ողբերգական իրավիճակի են հանգեցնում։ Միայն մեկ օրինակ բերեմ՝ միայնակ մայրը երկու անչափահաս երեխաների հետ երկու ամիս է, չի կարողանում վճարել տան վարձը և այսօր հայտնվել է փողոցում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի, երբ արցախցիները հանրահավաք էին արել և բանակցել փոխվարչապետի հետ, նրանց խոստացել էին լուծել խնդիրը։
«Ասվել էր, որ որոշ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հարցը կարգավորվի։ Մենք ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ փաստերը, նրանք ընդունել են մեր բերած հիմնավորումները, փաստերը, սակայն կարգավիճակ տալու գործընթացը այդպես էլ մնացել է միայն քննարկումների մակարդակում։ Մեզ խաբեցին, խոստումը տրվեց, բայց գործնականում ոչ մի քայլ չարվեց, մինչդեռ մեզ համար սա շատ կարևոր հարց է, որի լուծումից մարդկային կյանքեր են կախված»։
Նժդեհ Իսկանդարյանն ընդգծել է՝ բազմիցս փորձել է կրկին հարցը բարձրաձայնել, սակայն իր հեռախոսազանգերին փոխվարչապետի աշխատակազմն այլևս չի պատասխանում.
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին ևս ներկայացվել է հարցը, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ իրենց հերթին խոսել են այդ մասին, բայց խնդիրը, չգիտես ինչու, այդպես էլ չի լուծվում։ Եթե անցած տարի մեզ հետ բանակցություններ եղան, խոստումներ տվեցին, այս տարի այդ մասին քննարկումներ անգամ չկան։ Մեզ այլ բան չի մնում, քան հանրային հնչեղությամբ փորձել ներազդել։ Մարդիկ իրենց այս և այլ խնդիրների մասին Արցախի ներկայացուցչությունում են խոսում։ Վաղը ես պատրաստվում եմ այցելել մի ընտանիքի, որը 3 ամսական երեխայի հետ ապրում է ծայրահեղ պայմաններում, նույնիսկ ժամանակավոր կացարան չունեն։ Այս ամենը հանրայնացվում է, որովհետև այլ ելք չի մնում։ Եվ որ ամենակարևորն է, պիտի էլի ու էլի բարձրաձայնենք մեր իրավունքների մասին, անկախ այն հանգամանքից, որ իշխանությունը համարում է այդ հարցը փակված»։