211652_close_icon
views-count1090 դիտում article-date 17:27 12-02-2026

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և Քաջարան-Ագարակ Ճանապարհի կառուցման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը հանդիպել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհը կառուցող և ծրագրի շրջանակներում տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Հանդիպման նպատակն էր քննարկել Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր։ Ներկայացվել է ծրագրի առաջընթացը, անդրադարձ է կատարվել աշխատանքների անվտանգությանը, շինարարական նյութերին առնչվող և բազմաթիվ այլ թեմաների։ Գնահատվել են այս փուլում առկա կամ հնարավոր ռիսկերը և նախանշվել դրանց լուծման ուղղությունները։

Նշենք, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։

Սյունիքի մարզպետի հետ արծարծվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած բոլոր այն խնդիրները, որոնք գտնվում են մարզպետարանի լուծման տիրույթում։

Նմանատիպ նյութեր