211652_close_icon
views-count940 դիտում article-date 10:25 04-10-2024

Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և փոխտնօրեն Կարեն Բադալյանը հանդիպել են այս օրերին Հայաստանում գտնվող Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներ Արթուր Առաքելյանի, Վասիլի Գլուխովի և Վիկտոր Պոպովի հետ։ Հիշեցնենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային և ՀՀ կառավարության ֆինանսական միջոցներով կառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ հատվածը։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամները, ներկայացնելով շինհրապարակ կատարած իրենց այցելության մանրամասները, ընդգծել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շինարարության զգալի առաջընթացն ու աշխատանքների կատարման բարձր արդյունավետությունը։

Արմեն Զոհրաբյանը հանդիպման ընթացքում կարևորել է նշված ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը։ Նա ընդգծել է‚ որ Ճանապարհային դեպարտամենտը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ անում է առավելագույնը ծրագիրը լավագույնս իրականացնելու նպատակով։

Հանդիպմանը քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված մի շարք թեմաներ։ Անդրադարձ է եղել աշխատանքների կազմակերպմանը, շինարարության ընթացքին, կապալառուի կողմից կիրառվող շինարարական տեխնոլոգիաներին առնչվող և բազմաթիվ այլ հարցերի։

Նմանատիպ նյութեր