211652_close_icon

Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան

views-count1186 դիտում article-date 21:57 10-02-2026
 Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ">գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մեր հայրենակիցներն այդ խրամատների մեջ ընկնելով՝ անհասանելի են դառնում։

Հարկատուների վճարած միլիարդավոր դրամները մսխվում են։ Ասֆալտի ո՛չ հաստութունը, ո՛չ խորությունը, ո՛չ որակը չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին»։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ են օգտագործել՝ դա նաև իր խնդիրներն է բերել՝ ճանապարհների հետ կապված։ Կան մեծ ծավալի աշխատանքներ՝ փոսալցման հետ կապված։

Նմանատիպ նյութեր