Բացահայտվել են շնամարտ կազմակերպելու դեպքեր․ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին
Փետրվարի 5-ին Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել: Պարզվել է, որ 2025 թ. ամռանը Պրիվոլնոյե գյուղի բնակիչ՝ 17-ամյա և Մեդովկա գյուղի բնակիչ՝ 18-ամյա երկու երիտասարդ Պրիվոլնոյեի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել, ինչի արդյունքում շները ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։
Շնամարտի մյուս դեպքը 2025 թ. ձմռանը Մեդովկա համայնքի հարակից դաշտում կազմակերպել էին նույն գյուղի բնակիչ՝ 42-ամյա և Տաշիր քաղաքի բնակիչ՝ 53-ամյա երկու տղամարդ, իսկ Մեդովկա գյուղի 18-ամյա բնակիչը այն նկարահանել և տեղադրել էր սոցիալական հարթակի իր էջում։ Այս դեպքում ևս շները տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։