211652_close_icon
views-count655 դիտում article-date 18:57 07-11-2026

Կարապետյանը կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորվել՝ Սահմանադրության փոփոխությունը կանխելու համար


Լեփ-լեցուն դահլիճում մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը:

Դիմելով ներկաներին` ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ արեց մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի թելադրանքով չփոխելու հարցի շուրջ: Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

«Միավորվել և իրազեկել մարդկանց: Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը»,-դիմելով ներկաներին` ասաց Նարեկ Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր