ՍԱՏՄ–ն կուսումնասիրի Danone–ի մանկական կաթնախառնուրդները. առիթը հրապարակումներն են
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ միջազգային մամուլը հրապարակումներ է անում այն մասին, որ եվրոպական մի շարք երկրներ ֆրանսիական Danone ընկերության՝ նորածինների համար նախատեսված կաթնախառնուրդը հետ են կանչում դրանցում «ցերուլիդ» կոչվող տոքսինի պարունակության պատճառով։ Sputnik Արմենիան կապ հաստատեց Անուշ Հարությունյանի հետ՝ հասկանալու` տեսչական մարմինն ուսումնասիրություն կատարո՞ւմ է արդյոք Հայաստանում այս խնդիրը պարզելու համար։
«ՍԱՏՄ-ն հրապարակումը դիտարկել է որպես ահազանգ ու ընթացք տվել»,- հայտնեցին տեսչական մարմնից՝ խոստանալով առաջիկայում տեղյակ պահել արդյունքների մասին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում հետաքննություն էր սկսվել երկու նորածինների մահից հետո, ենթադրաբար՝ Nestle ընկերության արտադրած մանկական կաթնախառնուրդի պատճառով, որը կարող էր ցերուլիդ պարունակել: Danone-ը դեռ հունվարին մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե վերլուծությունները հաստատել են ընկերության արտադրանքի անվտանգ լինելը:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ որոշ երկրների կարգավորող մարմինները սկսել են փոփոխություններ կատարել կաթնախառնուրդների թույլատրելի պարունակության մեջ, ընկերությունը հայտարարել է, որ տարբեր երկրների շուկաներից հետ է կանչում նորածինների համար նախատեսված իր արտադրանքի սահմանափակ խմբաքանակները:
Հավելենք, որ այսօր հայտնի դարձավ՝ հարևան Թուրքիան ևս հետ է կանչում «Danone» ընկերության Aptamil կաթնախառնուրդները՝ դրանցում առկա թունավոր նյութի պատճառով։