211652_close_icon
views-count1288 դիտում article-date 18:56 08-02-2026

Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում․ ԿԳՄՍ նախարար

Երեկ Նոյեմբերյանում բացվել է երիտասարդական հերթական կենտրոնը՝ Լոֆթ Նոյեմբերյանը։ Այս մասին ասված է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Ֆեյսբուքի էջում։
 
«Հրաշալի միջավայր է ստացվել, որը, հուսով եմ, առաջին հերթին կլինի ազատ ստեղծագործելու միջավայր երիտասարդների համար։
 
Կենտրոնը ԿԳՄՍՆ, համայնքի և Լոֆթ կազմակերպության համագործակցության արդյունքն է։
 
Ի դեպ, Նոյեմբերյանում նաև նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը»,- նշված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր