Ռոնալդուն վերջնագիր է ներկայացրել․ պահանջը չկատարելու դեպքում նա կհեռանա
«Ալ-Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն լրջորեն դիտարկում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու տարբերակը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը վերջնագիր է ներկայացրել ղեկավարությանը՝ պահանջելով փոփոխություններ, հակառակ դեպքում նա կհեռանա Սաուդյան Արաբիայից առաջիկա ամռանը։
Հղում անելով սաուդյան ԶԼՄ-ներին՝ The Touchline-ը հայտնում է, որ 41-ամյա հարձակվողը վստահ է՝ Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (PIF) միտումնավոր տապալել է «Ալ-Նասրի» տրանսֆերային գործարքները։ Ռոնալդուի համոզմամբ՝ դա արվել է «Ալ-Նասրին» չեմպիոնական մրցավազքից դուրս թողնելու և մրցակից «Ալ-Հիլալի» հաղթանակն ապահովելու նպատակով։ Ֆուտբոլիստը վրդովված է «Ալ-Հիլալի» նկատմամբ ցուցաբերվող բացահայտ հովանավորչությունից։
Լարված իրավիճակն արդեն ազդել է թիմի ելույթների վրա։ Ի նշան բողոքի՝ Ռոնալդուն բաց է թողել «Ալ-Նասրի» վերջին երկու հանդիպումները։
Ըստ առկա տեղեկությունների՝ ֆուտբոլիստը դեռևս մտադիր չէ վերադառնալ խաղադաշտ, քանի դեռ իր մտահոգությունները պատշաճ արձագանք չեն ստացել։
Armsport