211652_close_icon

Ատոմակայանը փակում են. Ինչ վտանգների առջև է կանգնած Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կամ ապագան․ Մարուքյան

views-count640 դիտում article-date 15:14 07-02-2026
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է ատոմակայանի կարևորության ու դրա փակման հետևանքների մասին

«Մենք ունենք ատոմակայան, որը տալիս է մեզ էներգետիկ անկախություն եւ անվտանգություն։ Իսկ ի՞նչ են ուզում մեր թշնամիները. նրանք ցանկանում են, որպեսզի մենք փակենք մեր ատոմակայանը ու դրա համար սոուս է պետք, ասել է թե՝ «մոդուլային ատոմակայան»։ 

Աշխարհում գործող մոդուլային ատոմակայան գոյություն չունի, միայն սուզանավի վրա կա այդպիսի բան։ Հիմա արդյո՞ք սա զուտ ինժեներական որոշում է, թե՞ աշխարհաքաղաքական հրահանգ՝ ուղղված Ռուսաստանի հետ ատոմային կապերի վերջնական խզմանը։ 

ՄԱԿ-ի փորձագետները պնդում են՝ Հայաստանը գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, իսկ Փաշինյանի կաբինետը զոհաբերում է մեր էներգետիկ ինքնիշխանությունը։ Այն ժամանակ, երբ Թուրքիան ռուսական միջոցներով կառուցում է հզոր «Աքքույու» ատոմակայանը, Հայաստանը կանգնած է սեփական ռազմավարական օբյեկտը փակելու և թշնամուց կախվածության մեջ ընկնելու վտանգի առջև»։

 

Նմանատիպ նյութեր