211652_close_icon

«Կրասնոդարը» հաղթել է «Զենիթին»

views-count598 դիտում article-date 14:15 07-02-2026
 Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) Winline Winline Winter Cup-ում «Կրասնոդարը» 3-0 հաշվով հաղթեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։

«Ցլերը» երեք անպատասխան գնդակ են ուղարկել պետերբուրգյան թիմի դարպասը. Մովսես Կոբնան (34-րդ րոպե), Արտյոմ Խմարին (54) և Էլդար Հուսեյնով (57)։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել է 63-րդ րոպեին։

«Կրասնոդարը» երկու խաղից հետո ունի չորս միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Զենիթը» երեք միավորով երկրորդ տեղում է։

Եզրափակիչ խաղում «Կրասնոդարը» կմրցի Մոսկվայի «Դինամո»-ի, իսկ «Զենիթը»՝ Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ։ Երկու խաղերն էլ կկայանան փետրվարի 10-ին։

ՌՊԼ Ձմեռային գավաթը անցկացվում է 2023 թվականից։

Նմանատիպ նյութեր