«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Զենիթին» կիսապաշտպանին
«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել ռուսական «Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտցելին, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ:
Կատալոնական ակումբը ցանկանում է բելգիացու հետ ամռանը պայմանագիր կնքել` նրան առաջարկելով բարձր աշխատավարձ:
Անգլիական «Էվերթոնն» էլ է ցանկանում Վիտցելին ձեռք բերել հունվարին և վերջինիս համար «Զենիթին» արդեն 15 մլն եվրո է առաջարկել, սակայն խաղացողը հրաժարվել է անգլիական թիմ տեղափոխվել:
Ամենահավանական տարբերակ է համարվում Թուրինի «Յուվենտուսը», որը պատրաստ է Վիտցելի համար հունվարին վճարել 6 մլն եվրո: