211652_close_icon
views-count3989 դիտում article-date 14:29 12-01-2017

«Կրասնոդարը» ձեռք բերեց Արայիկ Հովսեփյանին

Ռուսական «Կրասնոդար» ակումբը պայմանագիր է կնքել Արայիկ Հովսեփյանի հետ: 21-ամյա խաղացողը հանդես էր գալիս Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում` «Սիբիրի» կազմում: Պայմանագիրը կնքվել է 4 տարի ժամկետով: Մոտ ժամանակներս Հովսեփյանը կսկսի մարզվել «Կրասնոդարի» երիտասարդական կազմում, սակայն ամենայն հավանականությամբ, գլխավոր թիմի մարզիչ Իգոր Շալիմովը հայ ֆուտբոլիստին կվերցնի երկրորդ ուսումնամարզական հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում` հունվարի 29-ից մինչև փետրվարի 10-ը:

Նմանատիպ նյութեր