211652_close_icon
views-count3563 դիտում article-date 23:59 09-03-2016

Չեմպիոնների լիգա. «Բենֆիկան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ` դուրս թողնելով «Զենիթին». տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:2 պարտվեց պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Ռուսաստանի չեմպիոնը Հալկի գոլի շնորհիվ 69-րդ րոպեին կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել: Քանի որ առաջին խաղում «Բենֆիկան» հաղթել էր 1:0 հաշվով, ապա եթե հաշիվն այսպես մնար, հանդիպումը կտեղափոխվեր լրացուցիչ ժամանակ: Սակայն 85-րդ րոպեին «Բենֆիկայի» կիսապաշտպան Գայթանը խփեց պատասխան գոլը եւ ինտրիգն այս մրցավեճում ավարտվեց: Ավելին, հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաներին «Բենֆիկան» նաեւ երկրորդ գոլը խփեց եւ հաղթանակը կորզեց` 2:1: Այսպիսով, 2 հանդիպումների արդյունքով «Բենֆիկան» ապահովեց իր տեղը քառորդ եզրափակիչում: Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում «Զենիթ» (Ռուսաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1:2 Հալկ, 69 - Նիկոլաս Գայտան, 85, Անդերսոն Տալիսկա, 90+6
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր