211652_close_icon

«Ինտերը» պատժվեց

views-count691 դիտում article-date 19:32 04-02-2026
«Ինտերի» երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել թիմի առաջիկա երեք արտագնա հանդիպումներին։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ակումբի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել երկրպագուներից մեկի կողմից իրականացված հանցագործության պատճառով։

Խոսքը «Կրեմոնեզեի» դեմ հանդիպման մասին է, որի ընթացքում «Ինտերի» երկրպագուներից մեկը ճայթրուկ է նետել մրցակցի դարպասապահ Էմիլ Աուդերոյի ուղղությամբ։

Որոշման համաձայն՝ արգելքը գործելու է մինչև մարտի 23-ը և տարածվելու է «Սասուոլոյի», «Լեչեի» և «Ֆիորենտինայի» դեմ արտագնա խաղերի վրա։

Նմանատիպ նյութեր