211652_close_icon
views-count3692 դիտում article-date 18:49 04-08-2015

Ինքնասպանության փորձ կատարած 19-ամյա զինծառայողը օրենքով պատժվեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 19-ամյա Գրիգոր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի առաջին ուսումնական հրաձգային գումարտակի, 1-ին վաշտի, 2-րդ դասակի կուրսանտ, ժամկետային զինծառայող, կոչումով շարքային զորամասի գումարտակի թիվ 23 ննջարանում << Ժիլետ>> տեսակի սափրիչով ձախ ձեռքի շրջանում կատարել է ինքնավնասում /անդամախեղում/` քերծվածքի տեսքով, որից հետո ընդունվել է ՀՀ ՊՆ ԵԿՀ-ի հոգեբուժական բաժանմունք։ Վնասվածքն արվել է զինվորական ծառայության կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Արմավիրի մարզային ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը` վճռել է` Գրիգոր Գրիգորյանին ճանաչել մեղավոր` ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել է կալանքի՝ 1 (մեկ) ամիս ժամկետով։

Նմանատիպ նյութեր