211652_close_icon

Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը

views-count559 դիտում article-date 12:38 03-02-2026
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացքը, վերջերս մեկնարկած քաղաքական և անվտանգային հարցերով ռազմավարական երկխոսության օրակարգը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։ Կողմերը դրական են գնահատել երկկողմ հարաբերություններում ձևավորված դինամիկան և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ զարգացնելու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ռազմավարական շահերի վրա։

Արայիկ Հարությունյանն անդրադարձ է կատարել ինստիտուցիոնալ դիմադրողականության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և ընդգծել ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնք նախատեսված են անցկացնել Երևանում 2026 թվականի մայիսի 3-4-ին։ Նշվել է, որ այս բարձր մակարդակի միջոցառումներն արտացոլում են Հայաստանի և Եվրոպական միության միջև աճող փոխադարձ վստահությունն ու ռազմավարական գործընկերությունը։

Նմանատիպ նյութեր