211652_close_icon
views-count355 դիտում article-date 16:08 16-06-2026

ԱԽ քարտուղարը Save Armenia-ի պատվիրակության անդամների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը

Հունիսի 16-ին ընդունել եմ Save Armenia կազմակերպության պատվիրակության անդամներին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
 
«Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան, իսկ պատվիրակության անդամները, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման հնարավորության համար։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդգծել ենք առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը։
 
Հանդիպման երկրորդ հատվածում պատասխանել եմ մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ մտքեր փոխանակելով տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր