211652_close_icon

Զամբիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ալաշկերտ

views-count799 դիտում article-date 12:27 03-02-2026
Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։

«Թիմին է միացել Զամբիայի հավաքականի ձախ եզրային հարձակվող Ժոզեֆ Սաբոբոն։ 20-ամյա ֆուտբոլիստը կարիերայի սկզբնական հատվածն անցկացրել է տեղի թիմերում։

2024-ի հունվարին տեղափոխվել է շվեյցարական «Ցյուրիխ», որտեղ կես մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է իսրայելական «Հապոել Բեր Շեվա»։ Մեր նորեկը Զամբիայի մինչև 20 տարեկանների հավաքականում անցկացրել է 4 խաղ, իսկ ազգային հավաքականում մասնակցել է 14 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ։

Սաբոբոն Չիպոլոպոլոյի կազմում (այսպես են անվանում Զամբիայի ազգային հավաքականին, որը թարգմանաբար նշանակում է պղնձե փամփուշտներ) մասնակցել է նաև նախորդ ամիս Մարոկկոյում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը»,-ասված է ակումբի հայտարարության մեջ։

 

Նմանատիպ նյութեր