1009 դիտում
17:03 18-10-2019
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շադրեք Լուվիտան (նստավայրը՝ Մոսկվա):
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դիվանագետն իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու ու ընդլայնելու ուղղությամբ: Նա դեսպանին և, ի դեմս նրա, Զամբիայի ժողովրդին շնորհավորել է նաև առաջիկա օրերին նշվող ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել երկու երկրների միջև փոխհարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ տարբեր ոլորտներում առկա է գործակցության մեծ ներուժ:
Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ մասնավորապես նշելով տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, թանկարժեք քարերի մշակման, էներգետիկայի ոլորտները:
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
18:31 18-10-2019
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը
1061 դիտում
13:32 22-01-2019
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպանը
1512 դիտում
15:39 04-07-2019
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
418 դիտում
21:26 17-05-2024
Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
499 դիտում
21:13 17-05-2024
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
460 դիտում
20:59 17-05-2024
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի գործընկերոջ հետ