211652_close_icon

Պառկում ես քնելու, ինչ հոտ ասես՝ գալիս է, խոլերայի բուն է. անտուն վանաձորցիների խնդիրը մնում է չլուծված. Oragir.News

views-count1747 դիտում article-date 11:20 02-02-2026
Oragir.News-ը գրում է․ Վանաձորի «Գորոդոկ» կոչվող թաղամասում մարդիկ տարիներով գոյատևում են փտած հատակով ու տանիքով, բորբոսնած պատերով, ջարդված դռներով ու պատուհաններով տնակներում, առանց կենցաղային ու հիգիենիկ տարրական պայմանների, նույնիսկ բաղնիք ու սանհանգույց չունեն:

ՀՀ բոլոր կառավարությունների օրոք պատկան մարմիններին նրանց ուղղած բոլոր դիմումները մնացել են անպատասխան:

«Ներսից որ նայում ես, դուրսը կրիշի երևում ա, սաղ ջուրը տուն ա լցվում, վեդրոները շարում եմ տանը, նոր գնում եմ գործի: Տանիքն էլ փտել է, էդտեղ էլ եմ բան կպցրել, որ գիշերը քամին չփչի: Ինչ կենդանի ասես՝ ձմեռը գալիս ա: Սրան եմ զանգում՝ շիֆր ուզում, նրան եմ զանգում՝ արի էս փոխի, էն սարքի: Միայնակ մայր եմ, իմ երկու երեխեն էլ էս դոմիկում են ծնվել, մեծացել: էս արանք երեխեքս հինգ-վեց անգամ թոքաբարբով ընկել են հիվանդանոց: Չէ՞ որ ես երեխեքը վաղը մյուս օրն իրենց համար են բանակում ծառայելու: Դիմումն էլ գրում ես, անպատասխան ա մնում»,-սրտնեղեց բնակիչներից մեկը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր