Կարեն Գրիգորյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Ավարտվել է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի առաջնությունը:
Հայաստանի չեմպիոն է դարձել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: 5,5 միավորով լրացուցիչ միավորներով փոխչեմպիոն է դարձել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Լավագույն եռյակը եզրափակել է Մանուել Պետրոսյանը, ով նույնպես վաստակել է 5,5 միավոր:
Կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը: Մինչեւ 16 տարեկան պատանիների պայքարում լավագույն արդյունքով աչքի է ընկել վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը։
Վետերանների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը