Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոն է նաև արագ և կայծակնային շախմատի վարկածներով
Դուբայում երեկ ավարտվել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը: Փայլուն խաղով կրկին աչքով է ընկել նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը 21 հնարավորից վաստակել է 17 միավոր և դարձել աշխարհի չեմպիոն, հայտնում է Հայստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ուրախությամբ նշենք, որ լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք գրավել են համապատասխանաբար 6-րդ և 9-րդ տեղերը:
Խաղացված 21 տուրերից հետո՝
1.Կարլսեն – 17
2.Նեպոմնյաշի – 16
3.Նակամուրա – 16
6.Արոնյան – 13,5
9.Սարգսյան – 13
29.Անդրիասյան – 12
68. Մովսիսյան – 10
Ընդամենը 116 մասնակից: