211652_close_icon

Ճապոնիայում ձյան տեղումների պատճառով դադարեցվել է գրեթե 1000 գնացքի երթևեկություն

views-count304 դիտում article-date 23:56 26-01-2026
Ճապոնական Հոկայդո կղզում գրեթե հազար գնացքի երթևեկություն դադարեցվել է տեղացած առատ ձյան պատճառով, որի հետևանքով զոհվել է 16 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է JR Hokkaido Railway-ը։

Երկաթուղային օպերատորի փոխանցած տվյալներով՝ չվացուցակի փոփոխությունները հունվարի 25-ին ազդել են 545 գնացքի, իսկ հունվարի 26-ին՝ ևս 405-ի վրա։ Երկու օրվա ընթացքում չեղարկվել կամ ուշացել է 950 գնացք։ Դա ազդել է ավելի քան 140 հազար ուղևորի վրա։ Ուշացումները շարունակվել են մինչև հունվարի 26-ի երեկո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հազարավոր մարդիկ գիշերել են Հոկայդո նահանգի Սապորո քաղաքի Շին-Չիտոսե օդանավակայանում՝ ձյան առատ տեղումների հետևանքով, քանի որ 56 չվերթ չեղարկվել էր։

Նմանատիպ նյութեր