211652_close_icon

Աջակցություն է ցուցաբերվում արցախցիներին Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի վերաբերյալ

views-count574 դիտում article-date 12:23 26-01-2026
Հարգելի հայրենակիցներ,

Ի լրումն 2025 թվականի նոյեմբերի 4-ի հայտարարության՝ աշխատանքային խումբը շարունակում է իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ 2026 թվականի հունվարի 5-ից սկսած ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու վերաբերյալ թղթային դիմումներ չեն ընդունվում և մեր հայրենակիցները քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելու ընթացքում առնչվում են տարաբնույթ խնդիրների, ուստի իրավախորհրդատվական աջակցությունը ներառում է նաև էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship) միջոցով քաղաքացիություն ստանալու հայտերի ներկայացման գործընթացը։

Իրավախորհրդատվական օգնություն ստանալու կամ հայտերը առցանց ներկայացնելու նպատակով կարող եք այցելել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով։

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նաիրի Զարյան 17ա
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00–17:00
Հեռախոս՝ 099 948 765, 091 948 765

Հարգանքով՝

Արցախի տեղեկատվական շտաբ

Նմանատիպ նյութեր