211652_close_icon
views-count7616 դիտում article-date 21:23 01-02-2023

ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի կողմից խրախուսվում են բոլոր ներդրումային ծրագրերը և նրանց հետևողական աջակցություն է ցուցաբերվում. Արամ Խաչատրյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 1-ին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես եկավ մամլո ասուլիսով: Ներկա էին հանրապետական և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Մինչ հարց ու պատասխանին անցնելը, լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան դիտելու Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից պատրաստված, 2022թ. Լոռու մարզում իրականացված աշխատանքներն ամփոփ կերպով ներկայացնող տեսաֆիլմ, որտեղ անդրադարձ էր կատարվում մասնավորապես քաղաքաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, հողաշինության և հողօգտագործման, զարգացման ծրագրերի և զբոսաշրջության, տեղական ինքնակառավարման և այլ ուղղություններով տարված աշխատանքներին։

Ըստ բնագավառների, իրականացված աշխատանքները, տեղեկատվական նյութերի տեսքով, տարեսկզբից սկսած, հրապարակվել են նաև մարզպետարանի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում, տպագրվել «Լոռու մարզ» թերթում: 

Մարզպետ Արամ Խաչատրյանը, ողջունելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասուլիսին ներկա գտնվելու համար, ևս մեկ անգամ հավաստեց իր և մարզպետարանի պաշտոնյաների բաց, թափանցիկ և հաշվետվողական աշխատելու պատրաստակամությունը, ինչի մասին են վկայում նաև պարբերաբար կազմակերպվող ասուլիսները, ճեպազրույցները և հարցազրույցները:

Լրատվամիջոցների հարցերը հիմնականում վերաբերում էին Վանաձորի ենթակառուցվածքների բարելավման, աղբահանության, ապօրինի կառույցների ապամոնտաժման, մարզի բնապահպանական, ՏԻՄ մարմինների գործունեության, ջրամատակարարման և մի շարք այլ խնդիրների, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Մարզում իրականցվող ներդրումների հետ կապված՝ մարզի ղեկավարը նշեց, որ ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի կողմից խրախուսվում են բոլոր ներդրումային ծրագրերը և նրանց հետևողական աջակցություն է ցուցաբերվում:

-Օգտվելով առիթից, ուզում եմ մարզ հրավիրել բոլոր այն ներդրողներին, ովքեր կցանկանան օգնել գործարկելու Վանաձորի ճոպանուղին,-ասաց նա: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր