ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարությունը՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու մասին դիմումների վերաբերյալ
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպանությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։
Հերթագրումն իրականացվում է բացառապես https://e-request.am/ru կայքէջով։
Դեսպանատունը հորդորում է դեսպանություն ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ՝ ունենալով հերթագրումը հավաստող կտրոն և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։
«ՀՀ քաղաքացիության ստանալու, ինչպես նաև դադարեցնելու սահմանված կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ armconsul.ru կայքէջում, որտեղ կարող եք գտնել նաև անհրաժեշտ հարցաթերթիկը, որը պետք է լրացված լինի առանց ջնջումների»,- նշվում է հայտարարության մեջ։