211652_close_icon

Հունգարիային չես կարող վախեցնել, Բուդապեշտը չի զիջի. Օրբան

views-count1378 դիտում article-date 18:44 25-01-2026
Բուդապեշտը չի զիջի ճնշումներին կամ սպառնալիքներին։

Հայտարարել է այդ երկրի վարչապետ Օրբանն՝ ի պատասխան Զելենսկու՝ իր մասին արված արտահայտությունների։

«Հունգարիային չես կարող վախեցնել։ Առաջնորդները գալիս և գնում են, կարող են լինել անձնական վիրավորանքներ, բայց Հունգարիայի արժանապատվությունը քննարկման առարկա չէ»,- նշել է Հունգարիայի վարչապետը։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ «յուրաքանչյուր Վիկտոր, ով ապրում է Եվրոպայի հաշվին, բայց վաճառում է նրա շահերը, արժանի է ապտակի»։

Նմանատիպ նյութեր