5762 դիտում
10:00 19-04-2017
Եթե վերցնողը չլինի, չես կարող գտնել մեկին, զոռով չես կարողանա տանել, կոխել մարդու աչքը, հնարավոր չէ…. Արթուր Գևորգյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արթուր Գևորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ԱԺ այս ընտրություններում խնդիրը ոչ թե ընտրակեղծարարների, այլ ժողովրդի մեջ էր:
Խոսելով ընտրակաշառքի մասին՝ նա հայտարարել է. «Ինչքան անբարոյական է տալը, այնքան անբարոյական է վերցնելը»:
Հիշեցմանը, թե ընտրակաշառք բաժանողը հենց իշխանությունն է եղել, Գևորգյանը նշել է. «Ոչ միայն: Եթե վերցնողը կա, տալիս են բոլորը: Գիտեք, խնդիր կա, եթե վերցնողը չլինի, չես կարող գտնել մեկին, զոռով չես կարողանա տանել, կոխել մարդու աչքը, հնարավոր չէ…
Մի շարք միջոցները, այս նոր հնարքները բերեցին նրան, որ ավելի լուրջ խնդիրը տեսանք, որ խնդիրը ոչ թե ընտրատարածքում է, ոչ ընտրակեղծարարի մեջ է, լցոնում անողի, այլ եթե դա էլ ենք կանխում, տեսնում ենք հասարակության մոտ խնդիր: Այ, սրա մասին է պետք մտածել, սա ավելի լուրջ ահազանգ էր»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1164 դիտում
21:02 12-01-2023
Խնդրում եմ սա թարգմանել տարբեր լեզուներով ու կոխել քաղաքակիրթ միջազգային հանրության աչքը. Նաիրի Հոխիկյան
2662 դիտում
14:00 21-12-2014
Եթե վատը չես կարող տանել, լավը ո՞նց տանես՝ կհաբռգես. Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»