211652_close_icon

ՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ Մամիջանյան

views-count529 դիտում article-date 13:03 22-01-2026
Մեր համար սրանք ուղղակի ընտրություններ չեն, ինչպես բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ հիմա՝ մենք ունենք մեկ նպատակ: Այն է Փաշինյանի հեռացումը, որը հավասարազոր է և հոմանիշ է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և անվտանգության: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընտրություններին իրենց մասնակցության ֆորմատի մասին:

Խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումների մասին, Հայկ Մամիջանյանը նշեց.

«Այո, այդ հանդիպումը տեղի է ունեցել և հրապարակային հաղորդագրություն է հաղորդվել, դրանից բացի այլ տվյալ չեմ ներկայացնում, որովհետև դա աշխատանքային քննարկում էր: Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախորդ գործադիր նիստից հետո մենք հայտարարել ենք, որ սկսել ենք գործադիր մարմնում քննարկել մասնակցության հարցը, որևէ բան այս պահին ասել չեմ կարող, որովհետև քննարկումները դեռևս ընթանում են: Ուստի այս որոշումը շատ կշռադատված ու հանգամանալից պետք է կայացվի, և յուրաքանչյուր դերակատար պետք է հստակ պատասխան ունենա, թե իր այս կամ այն գործողությամբ ինչքանով է նպաստում Հայաստանում իշխանափոխության իրականացման»:

Նմանատիպ նյութեր